Սիրո Գործակից

Սիրո Գործակից

Ժանր: Կատակերգություն, Սիրային, Սպորտ,
Ռեժիսոր: Արման Մարության, Վահագն Խաչատրյան
Դերերում: Հայկ Մարության, Գարիկ Պապոյան, Էթերի Ոսկանյան, Արմինե Պողոսյան, Ռուդոլֆ Ղևոնդյան, Լուիզա Ներսիսյան, Ժենյա Մկրտումյան, Խորեն Լևոնյան, Աննա Հարությունյան, Լևոն Հարությունյան, Արման Նավասարդյան, Ռաֆայել Յերանոսյան, Արմուշ
Սցենարիստներ: Ռոբերտ Մարտիրոսյան, Արման Մարության
Ֆիլմի տևողություն: 1 ժամ 47 րոպե
Տարիքային սահմանափակում: 6+
Պաշտոնական կայք: http://www.lovebet.am/
Կարճ բնութագրություն

«Կարգին ստուդիան»՝ «Էսքիզ ստուդիայի» հետ համատեղ, ներկայացնում են նոր՝ «Սիրո գործակից» կինոկատակերգությունը: Երկու ընկերներ, որոնք ունեն համատեղ բիզնես, որոշում են գումար հայթայթել այն փրկելու համար: Նրանք որոշում են անելանելի դրությունից դուրս գալու համար դիմել կանացի թենիսի մրցախաղին առնչվող խարդախության: Թենիսիստուհիներից մեկին սիրահարված հերոսին, սակայն, ուզում են ամուսնացնել թաղային հեղինակություն Աղվանի դստեր՝ Փիրուզի հետ: Ռոմանտիկ հերոսին հետապնդում, սիրահետում է Փիրուզը, նրա հայրը՝ Աղվանը, և վերջինիս կինը՝ Ժաննան, ով, ևս, փորձում է գայթակղել հերոսին:

Թրեյլեր
Ժամանակացույց
Երևան, Զորավար Անդրանիկի 74
film@kinohayastan.am
(+374 10) 72 33 00